Ես հետեւում եմ Բաքվում Եվրոպական խաղերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք այդ երկում մարդու իրավունքների վիճակի մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը:

Նրա խոսքով, շատ իրավապաշտպաններ, որոնց հետ աշխատում է Եվրոպայի Խորհուրդը, լրագրողներ, իսկ հիմա նաեւ իրավաբաններ Ադրբեջանում գտնում են ճաղերի հետեւում: «Եվրոպական խաղերից առաջ ես խոսեցի Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկիի հետ, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրեմ մարդու իրավունքների վիճակի վրա»,-հայտարարել է Բրասերը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, որը մեկնարկել է այսօր եւ կտեւի մինչեւ հունիսի 26-ը, քննարկվելու է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը: