Կենդանիների պաշտպանները գլուխ են կոտրում հարցի շուրջ, թե ինչպես կարող էր 15 տարի առաջ ավստրալական Սիդնեյում կորած կատուն հասնել Հյուսիսային Իռլանդիա՝ հատելով գրեթե 18 հազար կմ տարածությունը: Թափառականին գտել են Արմա կոմսության քաղաքներից մեկի բնակիչները: Այս մասին գրում է Mirror-ը:

Vesti-ի փոխանցմամբ, տեղի անասնաբույժները կատվի մոտ միկրոչիպ են գտել՝ պարզելով, որ կենդանին Սիդնեյից է, իսկ նախկին տերերը նրան Վագր անունն են տվել:

Պարզվել է նաեւ, որ կատուն լոնդոնյան կենդանիների պաշտպանների մոտ է հայտնվել 2004 թվականին: Սակայն ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչպես է նրան հաջողվել կատարել այդ անհավանական ճամփորդությունը: Կենդանիների պաշտպանները ներկայում փորձում են գտնել կատվի նախկին տերերին: