Բետոնե մայրուղին անպայմանորեն ենթադրում է, որ ընթացքի ժամանակ մի փոքր ցնցելու է։ Այս մասին հունիսի 22-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ պատասխանելով «Հյուսիս-Հարավ» ապագա բետոնե մայրուղու մասին պատգամավորների հարցերին։

«Այսպես թե այնպես, ի տարբերություն աստֆալտե ճանապարհի, բետոնե ճանապարհի վրա ցնցումն ավելի ուժեղ է լինում։ Բայց դա ողջ աշխարհում է այդպես։ Այլ հարց է, որ այդ ցնցումն իհարկե պետք է չափավոր լինի։ Ոչ թե անձնական տպավորություններով, այլ բավական հստակ չափանիշներով, որոնց պետք է համապատասխանի ճանապարհը»,- ընդգծեց Առաքելյանը։

«Հյուսիս-Հարավ» նախագծի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որից 500 մլն-ը տրամադրելու է Զարգացման սիական բանկը։ Մայրուղին Իրանից ձգվելու է մինչեւ Վրաստանի սահման։