Մոտակա ժամանակներս ՀՀ կառավարությունը կհայտարարի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու 3-րդ հատվածի շինարարության 2-րդ մրցույթի մասին։ Այս մասին հունիսի 22-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը։
Ֆինանսավորման համար վարկային պայմանագրերը արդեն կնքվել են։ Ակտիվ շինարարական աշխատանքները կսկսվեն 2016թ.։ «Հաշվի առնելով ճանապարհի ներկայիս կապիտալ նորոգումը, այս ասֆալտե կտորի վրա խուսափում են նորոգման խոշոր ծրագրերից։ Շինարարության ավարտից հետո մենք ժամանակակից եւ որակյալ ճանապարհ կունենանք»,- վստահեցրեց փոխնախարարը։
«Հյուսիս-Հարավ» նախագծի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որից 500 մլն-ը տրամադրելու է Զարգացման սիական բանկը։ Մայրուղին Իրանից ձգվելու է մինչեւ Վրաստանի սահման։




























