Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպումն օգտագործել է հակահայ հերթական հայտարարությունների համար:
Ալիեւի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի համար ամենամեծ վտանգի աղբյուրն է: Ադրբեջանի նախագահը հայտարարել է «ավելի քան 1 մլն ադրբեջանցի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների» առկայության մասին:
«Հայ բարբարոսները քանդել եւ երկրի երեսից ջնջել են մեր մզկիթները: Բայց այդ հողերը վերադարձնելուց հետո մենք կվերականգնենք բոլոր պատմական, կրոնական հուշարձանները»,- հայտարարել է Ալիեւը:
Ավանդույթի համաձայն, սակայն, Ալիեւը լռել է հայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, կոտորածների, հայ փախստականների մասին:





























