Մինչեւ 2016 թվականի կեսերը «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը կվճարի հանրապետության էլեկտրական ընկերություններին պարտքերը: Այս մասին հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Ըստ նրա, ներկայում ՀԷՑ-ը փակում է ինչպես գեներացնող ընկերությունների պարտքերը (էլեկտրաէներգիայի համար), այնպես էլ բարձրավոլտ էլեկտրացանցերինը (մատակարարման համար):
«Մինչեւ 2016 թվականի կեսերը պարտքերը կվերադարձվեն: Այստեղ անվերահսկելի դժվարություններ չեն ակնկալվում»,- հավելեց փոխնախարարը:
Նշենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի սակագնի՝ 6.93 դրամով բարձրացումը՝ այն հասցնելով 48.78 դրամի: 2016 թվականին, նոր սակագնի հաստատման ժամանակ, պարտքերի բեռը դրանից դուրս կգա: Հանձնաժողովի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ արդյունքում սակագինը 5 դրամով կնվազեցի:




























