Հունիսի 20-ին Menu.am միացյալ պատվերների առաքման ծառայությունը «Դիջիբիզնես 2015» մրցանակաբաշխության արդյունքում արժանացավ մրցանակի «Լավագույն էլեկտրոնային առեւտրի բիզնես» անվանակարգում:
Հունիսի 19-20 Menu.am-ը մասնակցեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումին, որի նպատակն է նպաստել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան եւ միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ եւ ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
Հիշեցնենք, որ Menu.am-ն առցանց նախագիծ է, որը ստեղծվել է 2012թ-ի հոկտեմբերի 15-ին եւ այսօր արդեն իր մեջ համախմբում է 250 երեւանյան ռեստորաններ, սրճարաններ եւ մասնագիտացված խանութներ, որտեղից հաճախորդները կարող են 24 ժամ պատվիրել առաքում ՀՀ եւ ԼՂՀ ողջ տարածքով: Համակարգում ռեստորանային գները ներկայացված են առանց հավելյալ վերադիրի: Բոնուսային ծրագրի շրջանակներում հաճախորդները կուտակում են 5% բոնուս ամեն պատվերից՝ հետագա անվճար պատվերների համար: Menu.am կայքով պատվիրելիս հաճախորդներին կարող են վճարել նաեւ առցանց տարբերակով: Բացի այդ, գործում է Take Away ծառայություն` առաքման գումարի խնայման եւ բոնուսների կուտակման հնարավորությամբ:
Նախագծի վերջին նորություններից մեկը Android-ի եւ iOS-ի համար բջջային հավելվածն է, որն արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել Menu.am-ի հաճախորդների կողմից:





























