Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի» (DEIK) եւ Հնդկաստանի «Արդյունաբերողների եւ առեւտրի պալատների ֆեդերացիայի» կողմից Ստամբուլում անցկացվելիք գործարար հանձնաժողովին սպասվում է նաեւ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  հնդկական կողմը Թուրքիայից պահանջել է գործարար համաժողովին հրավիրել նաեւ հայաստանյան ընկերությունների, որը թուրքական կողմն ընդունել է։ Սպասվում է, որ օգոստոսի 24-25-ը Ստամբուլում կայանալիք 11 երկրների մասնակցությամբ գործարար համաժողովին Հայաստանից կմասնակցի 5 ընկերություն՝ միջազգային բեռնափոխադրումների, սերտիֆիկացման, գյուղատնտեսական, գիտատեխնիկական ոլորտներից։