Հունաստանի տնտեսության զարգացման համար այդ երկիրը կարող է Եվրահանձնաժողովից 35 մլրդ եվրո ստանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հունական ծրագրի համար նախապատրաստել ենք 35 մլրդ եվրո այս պահից մինչեւ 2020 թվականը: Այդ միջոցները ոչ միայն բյուջեն համախմբելու համար են, այլեւ իրական տնտեսության»,-հայտարարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը կարիք ունի Հունաստանում աշխատատեղերի աճի եւ բնակչության պաշտպանվածության:
Յունկերը նշել է, որ մեկ մլրդ եվրո կարող է Հունաստան ուղղվել արդեն այս տարվա երկրորդ կեսին:




























