Նոր Զելանդիայից մեկնող օդանավերի թռիչքները հետաձգվել են չվերթների կառավարման համակարգի խափանման պատճառով, հայտնում է AFP-ն։
«Խափանվել է ռադարի աշխատանքը։ Այս պահին մենք աշխատում ենք անսարքությունը վերացնելու ուղղությամբ»,- գործակալությանը հայտնել է Airways New Zealand-ի մամուլի քարտուղարը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արդեն օդում գտնվող չվերթներին թույլատրվում է վայրէջք կատարել, իսկ թռիչքի պատրաստվող օդանավերը մնում են իրենց տեղերում։
Այս պահին անսարքության պատճառներն անհայտ են։





























