ԱՄՆ արեւմտյան առափնյա հատվածներում հրշեջները պայքարում են խոշոր անտառային հրդեհների դեմ։ Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով տեղական իշխանություններին, մասնավորապես Ալյասկայում հրդեհները ոչնչացրել են մի քանի տասնյակ տներ։ Այս պահին հրդեհվում է 3 հազար հա տարածք, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Հրդեհի վտանգը մեծ է նաեւ Օրեգոնի եւ Քալիֆորնիայի նահանգներում։





























