Թբիլիսիի կենդանաբանական այգում ջրհեղեղի հետեւանքները վերացնելու աշխատանքների ժամանակ փլատակների տակ հայտնաբերվել է կենդանի պինգվին, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ըստ վերջին տեղեկությունների՝ սա ջրհեղեղից հետո հայտնաբերված 3-րդ պինգվինն է։

Այգու տնօրենը հույս ունի, որ փլատակների տակ կհայտնաբերվեն նաեւ կորած վագրն ու բորենին։