Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց անունները և ցույցի մասնակիցների անունները, որոնց գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից (ֆոտոռեպորտաժ):
Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի ստացված տեղեկությունների համաձայն հայտնի են դարձել 2015թ.-ի հունիսի 23-ի առավոտյան ժամը 05:00-ի էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ցույցին մասնակցած ՀՀ քաղաքացիների մի մասի անունները: Քաղաքացիների մի մասը բերման է ենթարկվել ՀՀ տարբեր ոստիկանական բաժանմունքներ իսկ մյուսների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Կարեն Չիլինգարյան
Հովսեփ Հովսեփյան
Գոռ Հովհաննիսյան
Անի Ադիգյոզալյան
Անի Ադիգյոզալյան
Անուշ Աղաբաբյան
Արա Հարությունյան
Արամ Աղաբաբյան
Արաքս Առաքելյան
Արման Մկրտչյան
Արմեն կուտոլյան
Արմեն Սարգսյան Անուշավանի
Արմինե Պապոյան
Բաղդասարյան Կարինե
Գասպարյան Գոռ
Եղիազարյան Աստղիկ
Էդգար Գինովյան
Հայկ Վիլսինյան
Հասմիկ Վարդանյան
Մադլենա Առաքելյան
Մանե Բագրատունի
Սոնյա Ենգիբարյան
Սուրեն Ալեքսանյան
Սուրեն Ալեքսանյան
Վարդանյան Արմեն Սերգեյի
Տիգրան Օհանյան
Փայլակ Ֆահրադյան
Օհանյան Գեղամ
Նոր Նորքի Ոստիկանական բաժանմունք
Արթուր Մովսիսյան
Աշտարակի Ոստիկանական բաժանմունք
Լևոն Հովհաննիսյան
Արաբկիրի Ոստիկանական բաժանմունք
Անի Նավասարդյան
Տիգրան Պասիլյան
Ալեքսանյան Սուրեն
Աղաբալյան Մհեր
Աշոտյան Դավիթ
Աշուղյան Աբրահամ
Արտակ Մուրադխանյան
Բաբկեն Մեսրոպյան
Զիլֆինյան Տիգրան
Պետրոսյան Վահրամ
Ճաղարյան Արմեն
Մաթևոսյան Նարեկ
Մաթոսյան Արման
Մեսրոպյան Բաբկեն
Մինասյան Վանհագն
Շախպարոնյան Հայկ
Պարսիլյան Տիգրան
Հակոբյան Վարդան
Պողոսյան Գևորգ
Սեմերջյան Սուրեն
Տիգրան Վիլսինյան
Վարսինե Դավդյան
Փաշինյան Արամայիս
Էրեբունու Ոստիկանական բաժանմունք
Վարդանյան Շողակաթ
Կենտրոնականի Ոստիկանական բաժանմունք
Գագիկ Գինոսյան
Կորյուն Դավթյան
Վիլեն Գաբրիելյան
Մխիթար Մխիթարյան
Վարդգես Գասպարին
Մալաթիա- Սեբաստիայի Ոստիկանական բաժանմունք
Արսեն Սարգսյան
Դավիթ Սելիմյան
Տոնոյան Արտաշես
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Նշենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:





























