Կենտրոնական Բանկը (ԿԲ) դիտարկում է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ, որին, ՌԴ-ից բացի, միացել են նաեւ Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանն ու Բելոռուսը, վարկային տեղեկատվությամբ փոխանակելու հնարավորությունը: Դա թույլ կտա ռուսաստանյան բանկերին տեղեկություններ ստանալ քաղաքացիների վարկային պատմության մասին: 

Ենթադրվում է, որ տեղեկատվության փոխանակումը տեղի կունենա վարկային պատմությունների Բյուրոյի մակարդակով: Այսպիսով, բանկերն ու միկրոֆինանսական ձեռնարկությունները օտարկրացու վարկային պատմության մասին տեղեկություններ ստանալու համար դիմելու են իրենց երկրի Կրեդիտային պատմությունների բյուրոյին:

Տրոյկա- Դ բանկի մանրածախ վարկերի բաժնի պետը պնդում է, որ ԵՏՄ երկրների միջեւ տեղեկատվության փոխանակումը կարող է դրական ազդել վարկավորման ռուսաստանյան շուկայի վրա: