Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ հունիսի 23-ին, կողմ է քվեարկել ազգային փոստային օպերատորի (Հայփոստ) մասնավորեցման օրինագծին, որը ներկայացրել էր կառավարությունը: Որոշումն ընդունվել է 61 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ ձայներով:

Ներկայումս օպերատորը գտնվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին վստահված ղեկավարության ներքո, որը վերահսկում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում են պետությանը։