Մահացել է Լատվիայի «Դաուգավա» ակումբի 23-ամյա ֆուտբոլիստ Մաքսիմ Դենիսեւիչը: Այս մրցաշրջանում Դենիսեւիչը մասնակցել է «Դաուգավայի» միայն առաջին երեք հանդիպումներին, իսկ Լատվիայի բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ անցկացրել է 37 հանդիպում:
Ֆուտբոլիստի մահվան պատճառների մասին չի հաղորդվում: DELFI-ն տեղեկացնում է, որ այս տարի Լատվիայում սա ֆուտբոլիստի մահվան արդեն երկրորդ դեպքն է: Հունիսին մահացել էր «Ելգավայի» նախկին խաղացող Անդրեյ Բորմակովը, որն այս տարի հանդես էր գալիս երկրորդ լիգայի «Օզոլնիեկի» ակումբում: Խաղային դրվագում նա բախվել էր մրցակցի հետ, սակայն որոշել էր շարունակել հանդիպումը: Որոշ ժամանակ անց 32-ամյա ֆուտբոլիստը մահացել էր:



























