Ուկրաինայից փոքրիկ աղջիկը Թուրքիայում տեղի ունեցած ողբերգության հերոսուհին է դարձել: Vesti.Az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ Ուկրաինայի 38-ամյա քաղաքացի Վյաչեսլավ Շամիլոն կնոջ՝ 37-ամյա Մայայի եւ դստեր՝ Անժելիկայի հետ մեկնել է Ալանիա՝ հանգստի:
Նախօրեին 6-ամյա աղջիկը դուրս է եկել պատշգամբ եւ հարեւաններից ուտելու բան խնդրել՝ ասելով, որ արդեն երեք օր է՝ չի կարողանում արթնացնել ծնողներին:
Շամիլոների հարեւանները դեպքի վայր ժամանած ոստիկաններին պատմել են, որ ամուսինները սիրում էին աղմկոտ երեկոներ անցկացնել, հաճախ էին խմում: Ամուսինը երբեմն վիճում էր կնոջ հետ, ծեծում եւ նույնիսկ չէր թողնում բնակարան:
Երիտասարդ զույգի մարմինները տարել են դիահերձարան, սակայն բժիշկներն արդեն նշել են նախնական վարկածը. Վյաչեսլավն ու Մայան մահացել են հարբելու պատճառով:
6-ամյա Անժելիկային համապատասխան մարմինները տարել են՝ Ուկրաինայի դեսպանությանը փոխանցելու համար:





























