Անխել Դի Մարիայի, Սերխիո Կանալեսի, Պեդրո Լեոնի եւ Սամի Խեդիրայի գնումով` Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ծախսերը նախորդ տասը տարիներին գերազանցեցին 1 միլիարդ եվրոն, հաղորդում է Marca-ն: «Ռեալը» 1 միլիարդ 22 միլիոն եվրո է ծախսել միայն ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:
Նույն ժամանակահատվածում «Բարսելոնայի» տրանսֆերային ծախսը կազմել է 713 միլիոն եվրո: «Ռեալի» ամենաթանկ խաղացողներն են Քրիշտիանու Ռոնալդուն (96 միլիոն եվրո), Զինեդին Զիդանը (72 միլիոն եվրո) եւ Կական (64 միլիոն եվրո). Այս ցուցանիշով իսպանացիներին է մոտենում «Մանչեսթեր Սիթին», որն ընդամենը երեք տարում արդեն 400 միլիոն եվրո է ծախսել:


























