Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 23-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում` պատանի երկրապահների ճամբարի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում «Մազդա» մակնիշի 19 OO 199 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Շ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել է ցեխակույտում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:





























