Sotheby’s  աճուրդում Կլոդ Մոնեի «Մանուշակագույն հիրիկները» կտավը վաճառվել է 10.8 մլն ֆունտ ստերլինգով, հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիացի գեղանկարիչի այս կտավը հունիսի 23-ին աճուրդի հանված լոտերից ամենաթանկն է եղել։ Այս պահի դրությամբ Մոնեի ամենաթանկ կտավը համարվում է «Ջրաշուշաններով լճակը», որը 2008թ. վաճառվել էր 40.9 մլն ֆունտ ստերլինգով։

Հունիսի 23-ի նույն աճուրդում վաճառվել է նաեւ Պիկասոյի «Գլուխը» նկարը՝ 4.4 մլն ֆունտ ստերլինգ, հայտնում է  Informing-ը։