Նյու Յորքի իշխանությունները մոտ ապագայում կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքում եւ 2016-ի հուլիսին այն կկազմի 35800: Նման որոշում են կայացրել քաղաքապետ։ Բիլ դե Բլազիոն եւ քաղաքային խորհրդի խոսնակ Մելիսա Մարկ-Վիվերիոն՝ քաղաքի բյուջեի քննարկումների արդյունքում:
Հաջորդ տարվա համար Նյու Յորքի բյուջեն կկազմի 78,5 մլրդ դոլար, որից 170 մլն-ը նախատեսված է ոստիկանական կորպուսի թվաքանակի ավելացման համար, որն այժմ կազմում է մոտ 34500 ոստիկան:





























