Ոստիկանության Գուգարքի բաժին է զանգահարել 1952 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն եւ հայտնել, որ Արջուտ գյուղում գտնվող իրենց տանը կից հողամասում դրված մետաղական բակի տակից կինը զինամթերք է հայտնաբերել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Հրաչիկ Հ.-ն ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ` պահունակով, «ՌԳԴ» տիպի 2 եւ «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, նռնակի պայթուցիչի 1 դետալ, 5.6 մմ տրամաչափի 75 փամփուշտ եւ ռադիոկապ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: