Հունիսի 24-ին գումարված նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համամաձայնություն է տվել թարգմանիչ,  հրապարակախոս,  լրագրող  Արմեն Հովհաննիսյանի, տեխնիկական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր  Գեւորգ Տեր-Ստեփանյանի, պատմաաշխարհագրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր,  գիտության  վաստակավոր  գործիչ  Թադեւոս  Հակոբյանի  հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաեւ «Վանի  1915 թվականի հերոսամարտի» եւ բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սեւակի անուններով փողոցներ անվանակոչելու մասին որոշման նախագծերը:

Հաշվի  առնելով հանգամանքը,  որ  Շինարարների  փողոցի  հ.6  եւ  հ.15,  Մարգարյան  փողոցի  հ.45  եւ Սիսակյան  փողոցի  հ.16  հասցեներում  կառուցվող  բազմաբնակարան  շենքերում  հասցեները  տրամադրվելու  են 4-րդ  կարգի  քանդման  ենթակա  վթարային  շենքում  բնակվող  ընտանիքներին, ավագանին որոշել է հասցեների տրամադրման դիմաց ավագանու որոշմամբ գանձվող  վճարը սահմանել մեկ միավոր գույքի համար 500  դրամի չափով։