Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցը (ֆոտոռեպորտաժ)։ Բաղրամյան պողոտա է եկել քաղաքապետարանի աղբատար մեքենան եւ տարել աղբարկղերը, որոնք շարել էին ցուցարարները։ Ցուցարարները պահում են իրենց խոսքը եւ հնարավորինս մաքուր են պահում փողոցը։ Փողոցի բանուկ հատվածում աղբամաններ են տեղադրված։
Ցուցարարները հենց նոր եւս մեկ աղբաման են ավելացրել բարիկադին, որի երկարությունը հասել է 300 մ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։





























