Հունիսի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտ դանակներով հարձակվել են 30-ամյա Գեւորգ Ս.-ի վրա: Վերջինս ժամը 18.30-ին, «աջ ճաճանչդաստակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեւորգ Ս.-ն Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի 4-րդ հարկում վիճաբանել է 51-ամյա Արտեմ Մ.-ի հետ, որի ժամանակ 22-ամյա Ջոն Վ.-ն նկատելով նրա ձեռքին եղած դանակը՝ փայտով հարվածել է ձեռքին եւ դանակը գցել գետին:

Կատարվում է քննություն: