Երեւանի Ազատության հրապարակից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կասեցնել պահանջող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած իրազեկման երթի մասնակից հարյուրավոր քաղաքացիներ միացան Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարնրին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցի մասնակիցները երթի մասնակիցներին դիմավորեցին որախության բացականչություններով եւ սուլոցներով:
Այս պահին Բաղրամյան պողոտան փակ է, այստեղ են նաեւ մշակույթի հայտնի գործիչներ:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























