Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Բաղրամյան պողոտա հետաքրքրվելու իր աշխատակիցներով: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
NEWS.am-ի հարցին, թե ինչպես գնահատեց ոստիկանապետը իր աշխատակիցների աշխատանքը, փոխոստիկանապետը պատասխանեց, որ լավ:
Վալերի Օսիպյանն ասաց, որ տեղյակ չէ այսօր Բաղրամյան պողոտայից քաղաքացի բերման ենթարկելու դեպքի մասին, առաջին անգամ է լսում, եւ եւս մեկ անգա շեշտեց, որ ոստիկանությունը հատուկ գործողությունների չի դիմում:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























