Լոնդոնյան Վեսթ-Էնդը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ գրասենյակային անշարժ գույքի շուկան: Այս մասին ասված է միջազգային CBRE ընկերության հետազոտությունում: Այստեղ գրասենյակային անշարժ գույքի վարձույթի գինը հասնում է տարեկան 267 դոլարի՝ 1 քառ. ոտնաչափի համար:

Վեսթ-Էնդին հետեւում է Հոնկոնգի կենտրոնը՝ 1 քառ. ոտնաչափը տարեկան 254 դոլարով, Պեկինի ֆինանսական շրջանը՝ 196 դոլարով, Պեկինի կենտրոնական գործարար շրջանը՝ 188 դոլարով: Հնգյակը եզրափակում են Նյու Դելին՝ 157 դոլարով:  

Ըստ Gazeta-ի, Մոսկվան ներառվել է առաջատարների տասնյակում. 1 քառ. ոտնաչափը տարեկան 128.1 դոլար արժեքով այս քաղաքը 9-րդ տեղում է:

Ամեն դեպքում, ամենաթանկ շուկաների թվով աշխարհում շարունակում է առաջատարը մնալ Ասիան: