Գիտնականները հաստատել են վաղուց գոյություն ունեցող տեսակետն այն մասին, որ ձկներն առաջին էակներն են, որոնց մոտ ատամներ են ի հայտ եկել:

Ըստ Gazeta-ի, հետազոտողներն ուսումնասիրել են ներկայում անհետացած, Romundina stellina տեսակին պատկանող ձկների մնացորդները, որոնք մի քանի տասնամյակ պահպանվել են Բնության պատմության շվեդական թանգարանում: Մնացորդների տարիքը շուրջ 410 մլն տարեկան է, ինչը նշանակում է, որ դրանք կենդանի օրգանիզմների ատամների՝ գիտությանը հայտնի ամենահին նմուշն են:

Գիտնականները նաեւ նշում են, որ Romundina stellina-ի ավելի վաղ շրջանի ներկայացուցիչներն ատամներ չեն ունեցել: Մասնագետների համոզմամբ, այս բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են հնագույն ձկների մոտ ի հայտ եկել եւ զարգացել ատամները: