Հետազոտողները պարզել են, որ մարդիկ սեփական արտաքինն այնպես չեն ընկալում, ինչպես նրանց շրջապատողները: Նոր հետազոտությանը 130 մարդ է մասնակցել, որոնց խնդրել են սեփական 10 լուսանկար ընտրել եւ դրանք դասավորել սեփական արտաքինի հետ նմանության նվազման կարգով:

Այնուհետեւ, ըստ Gazeta-ի, հետազոտողները փորձի մասնակիցների երկու նոր լուսանկար են արել, ինչպես նաեւ մեկ րոպե տեւողությամբ տեսանյութ ձայնագրել:

Այս ամենից հետո բոլոր 12 լուսանկարներն ու տեսանյութերը ցուցադրել են մասնակիցներին անծանոթ 73 մարդկանց, որոնք պետք է ասեին, թե որ լուսանկարն են արտացոլում մարդու իրական արտաքինը: «Անկախ փորձագետները» լուսանկարները դասակարգել են ոչ այնպես, ինչպես դրանց տերերը: Հետազոտության հեղինակների կարծիքով, իրենց ստացած արդյունքներն ապացուցում են. մարդիկ ունակ չեն օբյեկտիվորեն ընկալել սեփական արտաքինը: