Հունիսի 25-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհին՝ ՃՈ անշարժ պահակակետի մոտ, իրար են բախվել «Նիսան Տիդա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Մերսեդես»-ը մոտ 1.5 կմ Գետամեջ գյուղի ուղղությամբ շարունակելով երթեւեկությունը՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ
Պատահարի հետեւանքով վարորդները եւ «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























