Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ wստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 48-ամյա Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը:

Կատարվում է հետաքննություն: