Գերմանիայի բնակչուհին փոշեկուլով կարողացել է վախեցնել գողերին: Ըստ Reuters-ի, ատրճանակով զինված երկու տղամարդ ներխուժել է Բեռլինի Նոյքյոլն շրջանի գիշերային խանութի տարածք:
Գողության պահին առեւտրի հաստատության 59-ամյա աշխատակցուհին, որի անունը չի հրապարակվում, խանութի տարածքն է մաքրել: Երբ հանցագործներից մեկը զենքը թափահարելով պահանջել է, որպեսզի կինն իրեն տա դրամարկղի ամբողջ գումարը, վերջինը նրա վրա է ուղղել աշխատող փոշեկուլի խողովակը: Դրանից հետո գողերը շտապել են հեռանալ տարածքից:
Ըստ НСН-ի, քաղաքի ոստիկանության կայքում հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ի գիշերը: Աղբյուրի համաձայն, հանցագործները դիմակավորված են եղել:





























