Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները քիչ ընդհանուր բան ունեն Ուկրաինայի ապստամբության հետ, բայց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հռետորությունը մարգարեանալու հատկություն ունի: Այս մասին իր հոդվածում գրում է «The Interpreter»-ը, որը արտատպվել է նաեւ բրիտանական «The Guardian»-ում, գրում է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գլոուբը:

Նրա խոսքով, շատ ռուսաստանցի վերլուծաբաններ արդեն շտապում են ենթադրել, որ բողոքի ակցիաները նոր Մայդանի բացումն են, որ դրանք հակառուսական ակցիաներ են, որոնց աջակցում է Արեւմուտքը:

Հեղինակի ներկայացմամբ, նման մեկնաբանությունները կարող են ինքն իրեն ծնող մարգարեության վատագույն ձեւը լինել, որը ներքին կյանքի պայմանների դեմ բողոքի ակցիաները ձեւափոխում է մեկ այլ բանի:

Եթե Մոսկվայի ընտրությունը միշտ կանգնում է գործող իշխանություններին աջակցելու վրա՝ անկախ իրադարձությունների զարգացումից, դա ի վերջո, վանելու է երկիրը Ռուսաստանից: նա նաեւ վկայակոչում է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը, որտեղ նա զգուշացնում է Կրեմլին, որ վերջինս չի պատկերացնում իրավիճակը:

Պաշտպանելով Մարկեդոնոի տեսակետը, Գլոուբը նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արմատապես տարբերվում է Ուկրաինայում տեղի ունեցածից: Առաջին պատճառն այն է, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է իր ռազմավարական գործընկերը: Երկրորդ, ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը Մոսկվայի հանդեպ իրենց վերաբերմունքում բաժանված չեն: