Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հրաժարվել է որոշ ռուսական օնկոլոգիական կենտրոնների եւ «Ռուսֆոնդ» կազմակերպության օգնությունից, հաղորդում է Super.ru-ն:

«Մենք օգնության կարիք չունենք, մենք միջոցներ ունենք»,-ասել է Խվորոստովսկիի օգնական Ելենան՝ պատասխանելով երգչի բուժման հարցում ռուսաստանցի բժիշկների հնարավոր մասնակցության հարցին:

Նմանատիպ բոլոր առաջարկություններին Խվորոստովսկին կարճ պատասխանել է. «Ամեն ինչ լավ կլինի»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Այս մասին նշվել է արտիստի ֆեյսբուքյան էջում: