Մերիլենդի համալսարանի մասնագետները պարզել են, որ պարբերաբար ֆերմենտացված մթերք, օրինակ՝ յոգուրտ, թթու վարունգ, թթու կաղամբ եւ անգամ մուգ շոկոլադի որոշ տեսակներ օգտագործելու դեպքում կարելի է հաղթահարել չափազանց ամոթխածությունը:
Ըստ Kedem-ի, հետազոտությանը մասնակցած 710 կամավորները մի քանի հարցաթերթիկ են լրացրել, ինչը թույլ է տվել գնահատել նրանց անձի տեսակը եւ սննդակարգը, այդ թվում՝ վերջին 30 օրերի ընթացքում օգտագործված ֆերմենտացված մթերքի քանակը: Ստացված տվյալները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնց սննդակարգում զգալի քանակությամբ ֆերմենտացված մթերք է ներառված եղել, ավելի հազվադեպ են բախվել սոցիալական անհանգստության խնդրին:
Մասնագետների խոսքով, ֆերմենտացված մթերքի նման արդյունքը կապված է այն հանգամանքի հետ, որ պրոբիոտիկները բարձրացնում են GABA նեյրոմեդիատորի մակարդակը, որի ազդեցությունը նման է հանգստացնող դեղամիջոցների ազդեցությանը:





























