Վաշինգթոնը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին ուղղաթիռներ եւ ՌՕՈՒ ստորաբաժանումներ կտրամադրի։ Այս մասին հունիսի 25-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, գրում է Gazeta-ն։
«Այսօր առավոտյան եւ երեկ ես տեղեկացրել եմ ՆԱՏՕ-ին, որ արագ արձագանքման ուժերում մեր ներդրումը կվերաբերի 10 հատուկ բաղադրիչների։ Դրանց են վերաբերում փոխադրամիջոցները, ստորաբաժանման՝ մարտ վարելու ունակության ապահովումը, օդանավերը օդում վառելիքով ապահովելու միջոցները, ինչպես նաեւ ռազմածովային գործողությունների համար հ ատուկ ստորաբաժանումները»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։





























