Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Անն Բրասերը ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Հայաստանում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Բրասերը նաեւ մեջբերել է ԵԽԽՎ համազեկուցողների՝ ավելի վաղ արած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլլը ոստիկանությանն ու ցուցարարներին կոչ էին արել առավելագույնս զսպվածություն ցուցաբերել՝ խաղաղ բողոքի անխափան իրականացումն ապահովելու համար։





























