Հետազոտողները Գերմանիայի տարածքում կենդանու մնացորդներ են հայտնաբերել, որոնք ավելի քան 240 մլն տարեկան են: Գիտնականները հավաստում են, որ դրանք ժամանակակից կրիաների նախահոր մնացորդներն են: Կենդանին Pappochelys անվանումն է ստացել, ինչը նշանակում է «կրիաների պապ»:

Կրիաների ծագումը երկար ժամանակ գիտնականների համար գաղտնիք էր, քանի որ հնագետները չէին կարողանում գտնել դրանց հեռավոր նախնիների մնացորդները:

Հայտնաբերված մնացորդները եզակի են նրանով, որ պատկանում են մի կրիայի, որի մոտ ձեւավորված չեն եղել պատյանն ու պլաստրոնը: Ամեն դեպքում, Pappochelys-ն արդեն գանգուղեղի ոսկրի երկու խոռոչներ է ունեցել, որոնք նախատեսված են ծնոտային մկանների ամրապնդման համար: Դրանք բնորոշ են այնպիսի կենդանատեսակներին, ինչպիսիք են կոկորդիլոսները, օձի եւ մողեսի որոշ տեսակները:

Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակները հավաստում են, որ Pappochelys-ը կարող է իրավամբ համարվել ժամանակակից կրիաների նախահայրը: