Փրկարար ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 02.16-ին տեղեկատվություն է ստացել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Շ.) 43 MM 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչից ուղեւոր Ջ. Բ.-ը (ծնվ. 1987 թ.) ներսում արգելափակվել է:

Հրշեջ-փրկարարները Ջ.Բ.-ին դուրս են բերել մեքենայից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, ով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: