Հայաստանի ՏԿԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում երեկ՝ հունիսի 25-ին Երեւանում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով արձանագրված վնասների մասին:

ՏԿԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է.

«Հունիսի 26-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 25-ին ժամը 20.30-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Բ. Գ.-ի տան տանիքը (մոտ 5 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակից Մ.Հ.-ը:

Հունիսի 25-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում` Կրկեսի մոտակայքում, շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց պոկվել եւ ընկել է ավտոմեքենայի վրա, վնասվել են տրոլեբուսի լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:

Պարզվել է, որ շենքի տանիքի կառուցատարերը ընկել են «ՀայՓոստ» ՍՊԸ-ին պատկանող «Դեյվո» մակնիշի 323UL64 պ/հ ավտոմեքենայի վրա. դռների ձեւախախտվել է, ներսում արգելափակվել են աշխատակիցներ Ս. Ս.-ն (ծնվ. 1969թ.) եւ Վ. Ա.-ն (ծնվ. 1958թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Թիվ 1 համալսարանական» կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները մասնատել են տանիքի կառուցատարերը (30 եւ 70քմ), այնուհետեւ կառուցատարերն ու ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի տանիքի երկաթյա թիթեղները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա կառուցատարրերը (1 քմ):

Հունիսի 25-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Գյումրի քաղաքի տներից մեկի ալեհավաքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կատարել են համապատասխան աշխատանքներ:

Հունիսի 25-ին, ժամը 20.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում՝ ուժեք քամու հետեւանքով վնսավել են Մ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ), Հ. Ն.-ի տան տանիքից 60 քմ, Կ. Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքին ամբողջությամբ (մոտ 90 քմ) եւ Գ. Ա.-ի տան տանիքից (մոտ 40 քմ) հատված. տուժածներ չկան:

Հունիսի 25-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի խաչմերուկի մոտակայքում քամու հետեւանքով ծառը պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված եւ խոչընդոտում է երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Գ.-ին պատկանող այգուց ծառը արմատախիլ է եղել եւ ընկել երթեւեկելի հատված:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են երթեւեկելի հատվածից:

Հունիսի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում` նախկին կինոյի տան տանիքից քամու հետեւանքով թիթեղը կանխվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները թիթեղն (մոտ 2 քմ) ապամոնտաժել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 25-ին, ժամը 17.35-ին ահազանգ ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 9-րդ փողոցի թիվ 10 տան տանիքը քամուց պոկվել եւ ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետեւանքով պոկվել է Ա. Հ.-ին պատկանող տանը կից անասնագոմի տանիքը ամբողջությամբ` 100 քմ եւ տան շքամոտքի տանիքը` 7 քմ:

Հունիսի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի 18-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց (30 մետրանոցի դիմաց) ծառ է ընկել:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ ծառն ընկել է Նոր Խարբերդ 18–րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր Ա. Է.) հավաբնի տանիքի վրա: