Շաբանի անունով արու գորիլան Ճապոնիայի Հիգաշիյամի կենդանաբանական այգու կին այցելուների սիրելին է դարձել: Ըստ Metro-ի, դրա հետեւանքով Շաբանին համացանցի աստղ է դարձել: Օգտատերերը նրան «աշխարհի ամենագեղեցիկ գորիլան» են կոչել:

Կապիկը կենդանաբանական այգում բնակություն է հաստատել 2007 թվականին, սակայն նրա ազդեցիկ արտաքինին եւ արտասովոր վարքին սկսել են ուշադրություն դարձնել բոլորովին վերջերս:

Lenta-ի փոխանցմամբ, Շաբանին լավ զարգացած մկանային համակարգ եւ հարթ, մուգ մորթի ունի: Կանայք նկատել են, որ գորիլան կարողանում է գեղեցիկ կեցվածք ընդունել լուսանկարվելու համար եւ սիրում է մտածկոտ տեսք ընդունել: Ի դեպ, Շաբանին արդեն ձագեր ունի: