«Գազպրոմը» կարող է վերսկսել գազի մատակարարումներն Ադրբեջան տարեկան մի քանի մլրդ խմ ծավալով: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր ադրբեջանցի գործընկերները դիմել են մեզ՝ խնդրելով ամենամոտ ժամանակներս սկսել ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան»,-հայտարարել է Միլլերը:

«Գազպրոմի» ղեկավարը Ադրբեջանի ցանկությունը բացատրել է Ադրբեջանի տնտեսության աճով:

Միլլերը նշել է, որ ներկայումս գործում է հին համաձայնագիրը, սակայն դրա հիման վրա գազի մատակարարումներ չեն կատարվել: