ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, արդյո՞ք կապ կա Ֆրանսիայի, Քուվեյթի, Թունիսի եւ Սոմալիի ահաբեկչությունների միջեւ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Հետախուզական ծառայություններում գործակալության աղբյուրների տվյալներով, առայժմ այդ ահաբեկչությունների միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել: ԱՄՆ հետախուզության աշխատակիցներից մեկը, որի անունը չի հրապարակվել, կարծիք է հայտնել, որ «այդ հարձակումները կարող են վկայել, որ «Իսլամական պետության» զինյալները հաջողությամբ օգտագործում են համացանցն ու կապի այլ միջոցներ՝ հարվածներ հասցնելու համար հակառակորդներին, որոնք գտնվում են Սիրիայի եւ Իրաքի սահմաններից դուրս:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գործակալության զրուցակիցը նաեւ հիշեցրել է, որ այս շաբաթ ԻՊ-ի զինյալները կոչ էին արել մահմեդականների համար սրբազան ռամադանի օրերին ահաբեկչություններ իրականացնել: