Չինացի նկարչուհի Միշել Վիբովոն շոկոլադից եւ թխվածքաբլիթից Բիգ Բեն է պատրաստել, որն իսկական արվեստի գործ է հիշեցնում: Իրականում ինստալյացիան ներառում է Shard, Gherkin եւ Cheesegrater երկնաքերերը, Բիգ Բենը, Թաուեր կամուրջը, London Eye-ը, Բուքինգեմյան պալատը եւ Բաթերսի էլեկտրակայանը:
Բոլոր քաղցր կառույցները, սակայն, այնպես են տեղակայված, որ հատուկ շրջանակի միջով որոշակի անկյունով դիտելու դեպքում հենց Բիգ Բենն է երեւում:
Ըստ Kedem-ի, հրուշակագործական այս ինստալյացիան պատրաստված է թխվածքաբլիթից, անգլիական մեղրաբլիթից, վաֆլիից, շոկոլադից, եփված կրեմից եւ հացե փայտիկներից: Քանդակը պատրաստվել է Փարիզի Aéroville առեւտրի կենտրոնի համար:





























