Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի առջեւ Երեւանի ժամանակով ժամը 7-ին մեկնարկելու է բողոքի ակցիան՝ ի համերաշխություն Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների։
Լոս Անջելեսի հայերն արդեն 5-րդ օրը հավաքվում են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, Երեւանում ոստիկանական բռնաճնշումների։
Նշենք, որ այսօր օրերին Երեւանում է Գլենդելի քաղաքյին խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, որը եւս ակտիվորեն մասնակցում է Բաղրամյան պողոտայի նստացույցին։
Բողոքի ակցիաներ են կայանում նաեւ Վաշինգթոնում, Թբիլիսիում, Կիեւում եւ այլ հայահոծ քաղաքներում, Հայաստանի ներկայացուցչությունների մոտ։





























