Աբովյանում որդին հայտնաբերել է մոր դին՝ մեջքի վրա ընկած վիճակում: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ «Աբովյանի» բժշկական կենտրոնից հունիսի 27-ին, ժամը 00.15-ին, հաղորդում է ստացվել, որ Սեւանի փողոցի թիվ 2/1 հարակից այգում հայտնաբերվել է կնոջ դի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նյութերը ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:





























