Լոնդոնում այսօր՝ հունիսի 27-ին տեղի կունենա ԼԳՏԲ հանրույթի ամենամեծ փառատոններից մեկը: Սպասվում է, որ Լոնդոնի կայանալիք գեյ-շքերթին կմասնակցեն հազարավոր մարդիկ:
Այս տարի ակցիայի գլխավոր թեման է՝ հերոսներ, մարդիկ, որոնք լուրջ ներդրում են ունեցել աշխարհում սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարի գործում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շքերթը սկսվում է Բեյքեր սթրիթում, տեղի ժամանակով 12.00-ին, որը կանցնի Օքսֆորդ սթրիթով եւ կավարտվի ժամը 16.30-ին Ուայթհոլում:
Աշխարհում ամենամեծ գեյ-շքերթներից մեկը տեղի է ունենում ԱՄՆ գերագույն դատարանի կողմից ճակատագրական որոշումից մեկ օր անց, որը օրինականացրել է ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները:





























