Գեղարքունիքի մարզում՝ Իջեւան-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվածները Ծովագյուղից են՝ հորեղբոր տղաներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը:

Դեպքի օրը Արամի ծննդյան օրն էր, Հարութի հոր մահվան տարելիցը: Նրանք վերադառնում էին հոր մահվան տարելիցի առթիվ տրված հացկերույթից:

Արամը ամուսնացած չէր, իսկ Հարութը ամուսնացած է եւ աղջիկ ունի: Առաջինը աշխատում էր շինարարության մեջ, երկրորդը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:

Գյուղապետն ասաց, որ եղբայրները մեղավոր չեն եղել վթարի մեջ, ավտոբուսն է եկել եւ հարվածել նրանց:

Գեղարքունիքի մարզում՝ Իջեւան-Երեւան ճանապարհին, ողբերգական վթար է եղել, որի հետեւանքով մահացել է 2 եղբայր: Մեզ փոխանցեցին, որ ժամը 12.00-ի սահմաններում ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ԳԱԶ 24-ին», ինչի հետեւանքով 2 եղբայրները՝ տեղում զոհվել են: