Մավրիտանիային սահմանակից Մալիի ռազմական ճամբարը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Այս մասին հայտնում է Մալիի ԶՈւ-ն, գրում է Associated Press-ը։

«Զինված ուժերը հետ են մղել հարձակվողների գրոհը, որոնք դիրքավորված են եղել մոտակա ավանում։ Հրաձգությունը շարունակվել է քաղաքի փողոցներում»,- ասել են բանակի ներկայացուցիչները, գրում է Gazeta-ն։

Ըստ հետախուզության տվյալների՝ հարձակումն իրականացրել են «Անսար Ադ Դին» իսլամիստական խմբավորման գրոհայինները։